Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 191 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 559-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4364 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1069 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5433-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 472 է, ընդհանուր առողջացածներինը՝ 209 980, փաստացի բուժվողներինը՝ 6146 (մեկ օրում նվազել է 290-ով): Մեկ օրում արվել է 3663 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 050 075 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը