Մայիսի 10-ից 16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 388 դեպք, որից 131-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 56 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 2 ուժեղ քամու, 10 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 136 կենցաղային կանչ. տուժել է 460 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Արձանագրվել է թունավորման 394 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը