Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 282 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 729-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4314 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1058 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5372-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 636 է, ընդհանուր առողջացածներինը՝ 208 100, փաստացի բուժվողներինը՝ 7257 (մեկ օրում նվազել է 370-ով): Մեկ օրում արվել է 3178 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 033 513 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը