Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա»,- նշեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ծխահեռացումից հետո միայն հնարավոր կլինի պարզել պատճառը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը