27 04 2021

Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել

Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել

Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել  ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Թադևոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ