20 04 2021

Վախկոտը, հատկապես պարտության խորհրդանիշը, չի կարող ղեկավարել Հայաստանը. Գեղամ Նազարյան

Վախկոտը, հատկապես պարտության խորհրդանիշը, չի կարող ղեկավարել Հայաստանը. Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն հանուն սերունդների» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.

«Վախկոտը, հատկապես պարտության խորհրդանիշը, չի կարող ղեկավարել Հայաստանը և չպետք է ղեկավարի մեր երկիրը: Վախկոտը, պարտության խորհրդանիշը ոչ միայն երկիր, այլ նաև մարզ, քաղաք, գյուղ ու համատիրություն չի կարող ղեկավարել: Մենք արդեն տեսանք, թե ինչ ողբերգություն ու աղետ է լինում, երբ վախկոտը հայտնվում է պետության ղեկի մետ:

Եթե ոմանք դեռ կասկածում են, որ նիկոլը սովորական վախկոտ է, ապա թող նրան հարցնեն, թե ինչու հրաժարական չտվեց նոյեմբերի 10-ին կամ գոնե հաջորդ օրը: Եթե դեռ կա մի մարդ, որ կասկածում է, թե պարտության խորհրդանիշը վախկոտ է, ապա թող նրան հարցնի, թե ինչո՞ւ առաջիկա հրաժարականից հետո էլ շարունակելու է կառչած մնալ վարչապետի աթոռից, կատարելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները:

Մի՞թե միայն վախկոտ լինելը չէ պատճառը, որ նա իրականում հրաժարական չի տալիս: Նա վախենում է, նա սարսափում է: Նա այն աստիճան վախկոտ է, որ հրահանգում է գործից ազատել թիվ 33 մանկապարտեզի տնօրենին, որի ամուսինը անհետ կորած է: Իսկ գիտե՞ք ինչու է այդ կինն ազատվել պաշտոնից: Հենց այդ մանկապարտեզում է քվեարկելու պարտության խորհրդանիշը, մոլագար մարդասպանը:

Ասում եք վախկո՞տ չէ: Այդ դեպքում ինչու է մարզային հյուրախաղերի մեկնում գերգաղտնիության պայմաններում, իսկ ելույթի ժամանակ էլ շրջապատված է լինում մանկահասակ երեխաներով:

Վախկոտն անգամ կառավարության մի մասնաշենքից մյուսը գնում է 3 հազար 500 ոստիկանի ուղեկցությամբ, դիպուկահարների պաշտպանությամբ:

Նա այնքան վախկոտ է, որ ապրիլի 7-ին հրահանգում է ուժ կիրառել բողոքի գործողություն իրականոցնող կանանց նկատմամբ:

Իսկ կարո՞ղ է վախկոտ մարդը երկիր ղեկավարել, Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակում: Ոչ, չի կարող: և ոչ միայն չի կարող, այլ անթույլատրելի է, որ երկիրը ղեկավարի սարսափների մեջ ապրող ոմն մեկը:

Քանի օր շարունակի վախկոտը ներկայացնել Հայաստանը, մնալ վարչապետի պաշտոնում, այդքան անգամ բազմապատկվելու են մեր երկրի խնդիրներն ու հոգսերը:

Վախկոտը չի հասկանում, վախերը թույլ չեն տալիս որ հասկանա, բայց գոնե մեկը, որ նրա հետ շփվելու հնարավորությւոն ունի, պետք է ասի՝ դու այլևս չես կարող և իրավունք չունես երկիր ղեկավարել:

Վախկոտ մարդը ընդունակ է և հակված է վատ արարքների: Վախից դրդված նա կարող է սպանել, վնասել, ձերբակալելու և կալանավորելու հրահանգներ տալ, եթե նման լիազորությունով օժտված լինի: Ավելին, վախկոտը հրահանգելու է ամեն ինչ անել ընտրությունների արդյունքները կեղծելու համար կամ հակառակը՝ ամեն ինչ անել, որ այդ ընտրությունները չլինեն:

Հասկանո՞ւմ եք, գիտակցո՞ւմ եք, թե ինչ կլինի այս երկրի մնացուկների և ժողովրդի հետ, եթե ընտրություններից հետո հայտարարեն, թե նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հաղթանակ է տարել: Հասկացա՞ք, գիտակցեցի՞ք: Այդ դեպքում վախկոտին հուշեք, նրա ուսապարկերին հասկացրեք, որ մտքներով անգամ չանցնի մասնակցել հնարավոր արտահերթ ընտրություններին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ