20 04 2021

Փաշինյանին պաշտպանող զոհվածի ծնողն արդեն հայհոյում է նրան



Ապրիլի 19-ին կառավարության շենքի մոտ անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողները հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ: Զոհվածների ծնողներից մեկը նշում էր, որ Փաշինյանը պետք է իրենց երեխաներին վերադարձնի այնպես, ինչպես իրենք ուղարկել են բանակ: Ծնողը նաև զգուշացնում էր, որ եթե Փաշինյանն իրենց պահանջը չկատարի, իրենց ամբողջ ժողովրդով են զբաղվելու:

Հիշեցնենք, որ դեռ երկու ամիս առաջ այդ նույն ծնողը հավատում էր, որ իրենց որդիներին հետ է բերելու Նիկոլ Փաշինյանը, բայց չի կարողանում դա անել, որովհետև ընդդիմությունն է խանգարում իր բողոքի ակցիաներով: Ծնողը հենց մեզ հետ զրույցում էր վստահություն հայտնում, որ անպայման այս իշխանությունը գերիներին հետ կբերի: Նշենք, որ այսօր Փաշինյանին ու կառավարությանը քննադատող ծնողն ամիսներ առաջ նույնիսկ մասնակցել է Փաշինյանի՝ մարտի մեկի երթին:

Ստացվում է, որ ներկայիս իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այնքան է հիասթափեցրել քաղաքացիներին, որ նրան անվերապահորեն վստահողներն այսօր բոլոր մեղադրանքներն ուղղում են հենց նրա դեմ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ