Ամերիաբանկը Երևանում` Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում, բացեց իր նոր` կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը` միացնելով ևս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար: Բանկի թվով քսանմեկերորդ մասնաճյուղն աշխատելու է երկարացված գրաֆիկով` շաբաթական 7 օր՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15: «Դալմա» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Դալմա» մասնաճյուղում մինչև 2021թ. մայիսի 31-ը ներառյալ:
Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.
Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար
«Դալմա» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ, դրամարկղային գործառնություններն իրականացնող ինքնասպասարկման սարքեր, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ միջավայր:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող հիմնական ծառայություննները:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը