Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առավոտյան լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Հանրապետության թիվ կաբինետը «իրավունքի ուժով» կատարել է հերթական բարձրաստիճան զինվորական նշանակումը։
Արցախյան վերջին պատերազմից հետո թշնամական զինված ուժերը թեւակոխել են լայնամասշտաբ բարեփոխումների փուլ, որտեղ կրտսեր եղբայրը ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով միաձուլվում է մեծ եղբոր զինված ուժերի հետ, բանակը կառավարվում է մի կետից՝ Անկարայից, փաստացի, համապատասխանեցվելով ՆԱՏՕ ստանդարտներին։
Մինչդեռ ի՞նչ է անում թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորը։
ԳՇ պետ է նշանակում մի պաշտոնյայի, որը տապալել է հնարավորն ու անհնարինը, նախկինում ազատվել պաշտոնից՝ համավարակի հիմքով ներդրված կանոնները խախտելու համար։
Որպես ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ՝ անհասկանալի է, թե ի՞նչ անհրաժեշտ պրոդուկտ է տվել ՀՀ ԶՈՒ-ին, էլ չեմ ասում, թե ինչ «ռեֆորմներ» էր իրականացրել նախկինում՝ որպես «թավշյա» կաբինետի ԳՇ պետ։
Մի խոսքով, ականատես եղանք, թե ինչպես են սեփական վախերով պայամանավորված՝ ԳՇ պետ «պարտադրում» ձախողված մի զինվորականի։
Վիճակը էլ ավելի սյուռ է ԳՇ պետի նոր «առաջին տեղակալի» մասով։ Սույն պաշտոնին պարտադրվում է մեկը, ում «նախկին թալանչի, կոռումպացված» (սակայն հաղթանակած Գերագույն գլխավոր Հրամանատարը) ազատել էր զբաղեցրած պաշտոնից՝ ապրիլյան մարտական գործողություններից առաջ, ընթացքում եւ հետո խորը եւ համապարփակ ձախողումների համար։
2018 թվականի «հայտնի» դեպքերից հետո՝ Զինված Ուժերի կարեւորագույն ուղղություններից մեկը ձախողած բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչը նշանակվում է թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորի խորհրդական։ Թե ի՞նչ «փառահեղ» խորհուրդներ է տվել ձախողած ու ձախողված խորհրդականը՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, կարելի է ուղղակի ենթադրել։
Ա՛րդ դիմում եմ ձեզ՝ սիրելիդ իմ բնակչության բանական հատված, հայրենիքի մասին մտածող, սրտացավ անհատներ,
Ձախողած ու ձախողված, «իրավունքի ուժով» բարձրագույն զինվորական աթոռներ զբաղեցնող «հրամանատարները» ինչպե՞ս են իրականացնելու Զինված ուժերի բարեփոխումները, բանակի հեղինակության բարձրացման, ինչպես նաեւ ամրապնդման գերկարեւոր ֆունկցիան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը