09 04 2021

Գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել. Ալեն Սիմոնյան

Գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել. Ալեն Սիմոնյան

Մենք հույս ենք փայփայել, որ երեկ, ինչպես և ամեն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան, բայց պետք է նշեմ՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն չի եղել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

 

«Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որևէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից և ծնողներից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ ո՛չ Անդրանիկ Քոչարյանը, ո՛չ Մանե Գևորգյանը գերիների վերադարձի մասին լուրերը չեն հաստատել, դա ապատեղեկատվություն է: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ