Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին «Արմենպրեսի» հետ ունեցած զրույցում հաստատեցել են հարազատները՝ փաստելով, որ փակ է ինչպես Երևան Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:
«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- նշել է հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։
Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը