Past.am-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո հանդիպել է «հայ համայնքի» ներկայացուցիչների հետ, որոնք ինչպես պարզվեց, «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամներ են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հանդիպումը կազմակերպել է նշված ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը, որին Փաշինյանը պաշտոն է խոստացել ԵԱՏՄ-ում։ Շ.Պետրոսյանը ապահովել է ոչ միայն մասնակիցների ներկայությունը, այլ նաեւ գրաքննության կազմակերպումը, որպեսզի մասնակիցները Փաշինյանին ուղղեն միայն համաձայնեցված հարցեր։
Տելեգրամ ալիքները տարածել են Շ.Պետրոսյանի՝ հեռախոսով նամակագրության լուսանկարները։
«Հարգելի կոլեգաներ, կրկնում եմ մեկ անգամ եւս՝ բոլոր հարցերին անձամբ վարչապետն ու Զարեհ Սինանյանն են հավանություն տվել։
Հարցերը չեն փոխվում։ Եթե անդամներից որեւէ մեկը հայտնվի ու հարցեր տա՝ հետեւում ենք միայն արարողակարգին։ Միջավայրը պետք է հաճելի ու ընկերական լինի։ Ինքը մեր հայրենիքն ու երկիրն է ներկայացնում։ Մենք բոլորս քաղաքականությունից դուրս ենք, բայց հիմա պետք է դիմենք ու փոխգործակցենք մեր վարչապետի հետ, բոլոր հարցերը փակ են, շնորհակալություն, սպասում ենք»։
Օգտատերերից մեկն էլ հայտնել է կազմակերպչին, որ ամեն ինչ կանցնի այնպես, ինչպես պլանավորել են։
«Լրիվ հաստատում եմ՝ մենք մեր ազգի ու հայրենիքի կողքին ենք, որը Նիկոլ Վովայեվիչն է ներկայացնում։ Ամեն ինչ կանցնի այնպես, ինչպես պլանավորված է Շահեն, մի անհանգստացիր»։
Հիշեցնենք, որ Մոսկվայում Փաշինյանի այսպես կոչված «հայ համայնքի» ներկայացուցիչների հանդիպում էր բեմականացվել։ Հետո համացանցում տարածվեց սկանդալային փաստաթուղթ, ըստ որի հանդիպման մասնակիցների ներկայությունը ապահովում է «Հայ իրավաբանների միավորման» ղեկավար Շահեն Պետրոսյանը, որին Փաշինյանը ԵԱՏՄ-ում պաշտոն է խոստացել, վերջինս, ըստ տեղեկությունների անձամբ չէր մասնակցում հանդիպմանը։
Նշենք, որ միջոցառմանը ներկա է եղել 25 մարդ, որոնց ցուցակը փոխանցվել է հյուրանոցի անվտանգության աշխատակիցներին և հրահանգվել է արգելել կողմնակի անձանց մուտքը սրահ:
Այն հարցերը, որոնք ներկաները պետք է ուղղեին Փաշինյանին, մասնակիցներին բաժանվել են նախօրոք և յուրաքանչյուր մասնակցի անվան դիմաց գրված էր այն հարցը, որը պետք է ուղղեր Նիկոլ Փաշինյանին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը