Արցախում ապրիլի 3-ին կատարվել է 34 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի առողջապահության նախարարությունից, վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 776 քաղաքացու հետազոտություն, որոնցից 626-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 510 դեպք: Կատարվել է 22 224 թեստավորում:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը