18 03 2021

Զինհաշմանադամների համար անկախ կյանքի կենտրոններ կհիմնվեն 6 մարզերում



Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը։  

«Զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են առերեսվել նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանք վարելու կարողություն։ Մշակվել  են ծրագրեր, ուղղված զինվորական հաշմանդամություն ձեռք բերած անձանց   սոցիալական ներառման  և անկախ կյանքի բարելավմանը»,- ասաց ՀՀ աշխատնաքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ