17 03 2021

Մեր «բացակա» ակցիայի նպատակն էր ցույց տալ իշխանության վախի չափը․ Քրիստինե Վարդանյան



Մենք  երեք ընկերներով ենք այստեղ։ Մենք ուզում էինք ցույց տալ հենց այս ոստիկանապետության պատկերը, որը հիմա ՀՀ-ում իրականություն է դարձել։ Այս մասին ԿԳՄՍՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Նիկոլ Փաշինյանը 500 մետր վերև գտնվող իր աշխատասենյակից 500 մետր ներքև գտնվող նախարարություն կարող է այցելել հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ։ Տեսեք՝ ժողովրդավարություն հորջորջող մարդը, թիմը ոնց է տեղաշարժվում ու ինքներդ որոշեք՝ ուզո՞ւմ եք էսպիսի ղեկավար ունենալ, թե՞ ոչ... Երեք ընկերով ենք այստեղ, բայց շրջապատված ենք այսքան ոստիկաններով»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ