Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական երկու ջոկատ այսօր աշխատում են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Արցախյան պատերազմում զոհված ու մինչ օրս որպես անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից տարհանման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը