«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի որոշմամբ՝ ֆինանսական հատուցում է ստացել սեպտեմբերի 27-ից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ևս 121 ընտանիք: Այս մասին տեղեկացնում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից:
«Ընդհանուր առմամբ հատուցումների թիվը կազմում է 1862, որից 1450-ը` այս (Արցախյան 44-օրյա) պատերազմի արդյունքում»,- հավելել են հիմնադրամից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը