ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter եւ այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։
Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որեւէ սոցիալական ցանցում եւ նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են եւ ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն։
Նաեւ հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ հանգամանքի վրա»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը