28 02 2021

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը կլինի վաղը ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը կլինի վաղը ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում:

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։

 

Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։

Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:

Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ