23 02 2021

«Ամենաբարձր վարկանիշ» ունեցող Փաշինյանը քայլում է «դավաճան», «թուրք» վանկարկումների ուղեկցությամբ



Փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքից ուղևորվում էր կառավարական 3-րդ մասնաշենք: Մի շարք քաղաքացիներ ակցիա էին անում՝ խոչըդոտելու նրա մուտքը, բայց տասնյակ հայրուրավոր ոստիկաններ սահմանափակեցին նրանց ազատ տեղաշարժը, քանի որ շրջափակել էին շենքերն ու հարակից փողոցները: Արդյունքում Փաշինյանը մտավ և դուրս եկավ շենքից «դավաճան», «թուրք» վանկարկումների ուղեկցությամբ: Նույն այդ պահին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն ամենաբարձր վարկանիշ ունեցող ղեկավարն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ