20 02 2021

Մերկասառույցի պատճառով Քաջարան քաղաքի սկզբնամասում իրար են բախվել 10 ավտոմեքենա



Այսօր՝ փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում, Քաջարան քաղաքի սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ բախվել էին 10 ավտոմեքենաներ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ