15 02 2021

Ֆլեշմոբ. Հանուն հայրենիքի փրկության՝ փետրվարի 20-ին լինենք Ազատության հրապարակում, Գեղամ Մանուկյանի կոչը



ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում սկսել է ֆլեշմոբ՝ Հանուն հայրենիքի փրկության՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին Ազատության հրապարակում լինելու մասին։

Գեղամ Մանուկյանն իր կոչում, մասնավորապես, ասում է.

«Փետրվարի 20-ն իմ կյանքում ճակատագրական ամսաթիվ է։ 1988 թվականի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում ես մեկն էի այն հարյուր հազարների մեջ, որոնք ոտքի էին ելել՝ հանուն Արցախի, հանուն միացման։ Ամեն տարի փետրվարի 20-ն այդ հպարտությունն էր իմ կյանքում։ Այս տարվա փետրվարի 20-ը ճակատագրական է։ Այս անգամ արդեն փետրվարի 20-ը ոտքի ելնելու օր է՝ հանուն  մեր հայրենիքի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն մեր ապագայի, բոլորիս զավակների ապագայի։ Պետք է ոտքի կանենք, պետք է միանանք, որպեսզի մեր երկրում վերջ դրվի այն մեծ հայրենազրկման քաղաքականությանը, որը մինչեւ հիմա շարունակվում է։ Պատերազմը չի ավարտվել, հայենիքը հանձնելը չի ավարտվել նոյեմբերի 9-ով, այն շարունակվում է ամեն օր։ Ամեն օր մենք բացահայտում ենք նոր գաղտնի պայմանավորվածություններ, որն իրականացնում է վարչապետի աթոռին նստած Փաշինյանը»։

Մանուկյանը մարտահրավերը փոխանցում է Շաղիկ Մարուխյանին, Տարոն Մանուկյանին, Սուրեն Սարգսյանին։

«Հ․Գ․ Կոչ եմ անում՝ բոլորդ միանաք այս ուղերձին։ Դուք էլ արեք Ձեր կոչը»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ