Բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին երեկ գիշերը ֆեյսբուքյան լայվով հայտնեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Դա այն է, որ ասում էին տարբեր տեղերում կան թաղված, հերթով տեղերը ասում են, հանում, բերում ենք, բայց բոլորն էլ իրենց պարկերի մեջ են տեղադրված: Կան որոշ մարդկանց մոտ փաստաթղթեր, հնարավոր է վաղվանից ցուցակներ էլ գցենք: Իրենք նախապես ասել էին, որ 100 մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց 39-ը: Ողջերի մասով որոնողական աշխատանքները արդյունքներ չեն տվել, վաղը նորից կշարունակվեն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը