25 01 2021

Քաղաքացիները լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը․ Mediaport

Քաղաքացիները լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը․ Mediaport

Mediaport-ը հայտնում է․

«Քաղաքացիները լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը։

Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին ներկա է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Mediaport-ի տեղեկություններով՝ քաղաքացիները փորձել են բարձրանալ կառավարական սրահ ու Աննա Հակոբյանի երեսին ասել, թե ինչ են մտածում նրա և նրա դավաճան ամուսնու մասին, սակայն անվտանգության տասնյակ աշխատակիցները արգելել են, որից հետո քաղաքացիները դուրս են եկել համերգասրահից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստերերը օրերս են վերադարձել Մոսկվայից, որտեղ թանկարժեք ռեստորաններում տոնում էին Հին Նոր տարին:

Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ նրանք ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթաց են սկսել Մոսկվայում»,-գրում է ալիքը:

Լրագրող Լիլիթ Թումանյանը տեղեկացրել է, որ ինքը ևս լքել է համերգասրահը։ «Վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են։ Աննա-Էրատոն որոշել էր մոսկովյան Տուրանդոտից հետո Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը վայելել։ Մեծ ջանքեր պահանջվեցին ինքնատիրապետումս չկորցնելու համար», - նշել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ