Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում և Բարձրունի, Սերս, Արփի գյուղերում՝ 3-4 բալ, Գետափ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք` նույն տարածքում երկրաշարժ էր գրանցվել նաև հունվարի 18–ին և 22–ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը