16 01 2021

Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ

Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում` Լաչինի միջանցքում եւ կողմերի շփման գծի երկայնքով տեղակայված դիտակետերում, սկսել են խաղաղապահների պատվաստումները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Օրվա ընթացքում ՌԽԶ բժիշկների արտագնա բրիգադները Լեռնային Ղարաբաղի Մարտունիի եւ Մարտակերտի շրջանների երեք դիտակետերում պատվաստել են մոտ 100 զինծառայողի:

Լեռնային Ղարաբաղ է առաքվել պատվաստանյութի շուրջ 2 հազար դեղաչափ, որպեսզի ընդգրկեն խաղաղապահների ամբողջ անձնակազմին:

Պատվաստումը կատարվում է 2 փուլով: Հունվարի 14-31-ը ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-ից 28-ը՝ երկրորդը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ