Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում երեկ դուրս է բերվել 11 աճյուն, որոնցից մեկը քաղաքացիական անձ է՝ տարեց տղամարդ Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
«Այսօր 3 ջոկատ աշխատում է Հադրութում, մեկ ջոկատ՝ Ջաբրայիլում և Ֆիզուլիում»,- նշել է Հունան Թադեւոսյանը։
Մինչ օրս ընդհանուր հաշվով հայտնաբերվել է 1222 աճյուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը