05 01 2021

Փաշինյանը փորձանք է բերել մեր երկրի գլխին, բայց մեղքի զգացում չունի. Կարինե Նալչաջյան



Որևէ մեկը թող նախկինների անուն չտա, որովհետև էսօր մենք այն վիճակում ենք, որ այդ նախկինների, ներկաների, ապագաների, այսինքն ազգի ամբողջ առողջ ուժերը պետք է միավորվեն, որ տեսնենք՝ ինչպես ենք դուրս գալիս այս ահասարսուռ վիճակից: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Գուցե մարդիկ ինձնից ավելի հանգստացնող խոսքեր են ուզում լսել, բայց ներողություն եմ խնդրում՝ ես չեմ կարող որևէ հանգստացնող խոսք ասել: Մարդիկ հիվանդանում են, նույնիսկ ֆիզիկապես չեն դիմանում: Այսօր մեր հասարակական ընկալումների ամենաթույլ կողմերից մեկը զգայունակության թուլացումն է, մարդկանց մի շերտ կա, որին ավելի հարմար է ստի մեջ ապրելը, որովհետև դա ավելի հարմար ու հեշտ է, իսկ երբ ճշմարտության հետ բախվում ես, այն ահավոր է: Այդ շերտը մտածում է՝ այ, կլսի Նոր տարվա ուղերձը, կմտածի, որ իր սրտում էլ է մեր բոլորի ցավը, բոլորին հիշեց»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ