Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։ Տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ապատեղեկատվությունն է։ Խնդրում եմ հարգանքով վերաբերվել հայոց բանակին ու հայ զինվորին, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։ Առողջ եղե'ք...»,– գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը