21 12 2020

ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ. Սիմոնյան

ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ. Սիմոնյան

Պարո՛ն վարչապետ, եթե չեք կարողանում սահմանային հարցերում օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, ապա գոնե Ձեր հայտարարություններով և գործողություններով մի՛ վնասեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Մի՛ զրկեք հաջորդ սերունդներին վերականգնել և հաստատել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնք առնվազն երաշխավորում են հայ ժողովրդի անվտանգությունը։

Լավ, էլ ո՞նց ասենք, որ սեփական անձին/թիմին այսօրեական արդարացման համար չի կարելի պետականության ու ազգի շահի դեմ քայլ անել...

ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ և վարչատարածքային սահմաններն են եղել։ Ոչ մի օրենքով դրանք չեն կարող հաստատվել։

Դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ այն էլ, թշնամաբար տրամադրված պետությունների միջև, այն էլ հայերին ոչնչացնելու քաղաքականություն վարող պետության հետ»,- գրել է Սիմոնյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ