Անվտանգության մարմինների նախկին աշխատակցները ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում էին. այսօր նրանց մասնագիտական օրն է։
Նշենք, որ Ա. Վանեցյանը հայտարարություն էր տարածել.
Կա խորը քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը պետք է ստանա իր լուծումը, Եռաբլորում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
«Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը պետք է հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև ՀՀ-ն և ժողովուրդը արժանի չեն պարտված առաջնորդ ունենալու», - ասաց Վանեցյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե նախօրեին Եռաբլուրում տեղի ունեցածով Փաշինյանը փորձում էր ցույց տալ, թե աջակիցներ ունի, ժոողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, Արթուր Վանեցյանն արձագանքեց.
«Դուք տեսաք, թե ինչ կատարվեց Եռաբլուր մուտք գործելիս, ուղղակի խոսքերն ավելորդ են։ Չի կարող երկրի ղեկավարը իր երկրի մայրաքաղաքում շրջել այդպես, առավել ևս սրբավայր գալիս իրեն ուղեկցեն այդքան ոստիկաններ և բիրտ ուժ կիրառեն քաղաքացիների վրա, որպեսզի ապահովեն նրա մուտքը Եռաբլուր»։
Տեսանյութը՝ News.am-ի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը