19 12 2020

Նրանք, ում Աստվածն իրենց որովայնն է, չեն հասկանա, թե հայրենիք կորցնելն ինչ է նշանակում. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան



Ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքին աղոթք հնչեցրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Այնուհետև ասաց․

«Ես և երևի ինձ նման ձեզնից շատերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը կհամարեն իրենց կյանքի ամենադժբախտ օրը։ Հասկացողները կհամարեն, անհասկացողները չեն համարի։ Նրանք, որոնց Աստվածն իրենց որովայնն է, իրեն որկորն է և իրենք ապրում են միայն կուշտ լինելու համար, նրանք չեն հասկանա։ Կհասկանան այն մարդիկ, ովքեր գիտեն, թե հայրենիք կորցնելն ինչ է նշանակում։ Հիմա շատ բաներ կխոսեն, բայց իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու։

Այսօր թշնամին եկել հասել է Սյունաց սահմաններ, ոտքով մտնում, թիզ առ թիզ հաշվում է, և մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու։ Զիջելու տե՞ղ է մնացել», - հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ