Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում արդեն սկսվեցին սահմանազատման աշխատանքները՝ GPS համակարգով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանից:
Նա ասաց, որ այս պահին ուսումնասիրվում է քարտեզը՝ հստակ սահմանազատման համար։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության որոշմամբ, այսօր՝ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի կարեւոր դիրքերը հանձնվում են հակառակորդին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը