Հասկացանք, որ փաստի առաջ ենք կանգնել, բայց միթե հնարավոր է առանց մի կրակոցի այդքան հողերը հանձնել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի ճանապարհը փակած սյունեցիներից մեկը:
«Բնական է, որ մենք այլևս չենք ուզում զոհեր, զինադադար է, բայց ևս մեկ անգամ համոզվեցինք, որ թուրքը չի հասկանում էդ լեզուն, թուրքը երբ խոսում է խաղաղությունից, մենք պետք է պատրաստվենք պատերազմի:
Էսօր երկրի ղեկավարի մակարդակով համացանցը տարածված է, թե ինչ ձևով են թուրքերն ու ադրբեջանցիները խոսում մեր երկրի ղեկավարի հետ ու չկա մի պաշտոնական հերքում, անդրադարձ, միջազգային ատյաններում պատիվ պահանջել:
Ներկայացրել են 1800 զոհ, բայց մենք էդքան զոհ չունենք, մենք ավելի շատ զոհ ունենք: Էսօր կառավարությունը փաստի առաջ է կանգնած, որ պետք է փոխհատուցում տա զոհերի ընտանիքներին ու առավելագույնը 1800 է ներկայացրել, որ իրենց կարող է տալ, բայց մենք 8000-ից ավելի զոհ ունենք, 1000-ից ավելի անհետ կորած, 300-400 գերիներ. ու էսքանից հետո էդ իշխանության մնալն արժեք ունի՞, իհարկե չունի: Օր առաջ սրանք պետք է հրաժարական տան ու դատ ու դատաստան պետք է տեսնեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը