17 12 2020

Մեզ համար ողջ հայ ազգն էլիտա է. Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին



Մեզ համար ողջ հայ ազգն էլիտա է: Արժանապատվության երթի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց և փորձեց հասարակությունը պառակտել՝ հներ-նորեր, սևեր-սպիտակներ, հիմա էլ էլիտար և չգիտեմ, թե մյուսը որն է: Չի կարող մանիպուլյացիաներով շարունակել մնալ իշխանության: Որևէ մեկը չի ասում, որ ժողովուրդը չպետք է ձևավորվի իշխանություն, մենք ասում ենք, որ իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, բայց Նիկոլ Փաշինյանը վերջին 2,5 տարին, հատկապես պատերազմը սկսելու առաջին օրվանից ապացուցեց, որ նա ի վիճակի չէ ապահովել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ