Օրեր առաջ Yerevan.Today-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ առանձնացրել էինք ակցիաների ժամանակ բիրտ ուժ կիրառող ոստիկանների գործողությունները, որտեղ հստակ երևում էր նրանց դեմքերը:
Մենք նաև դիմել էինք մեր ընթերցողներին՝ խնդրելով, եթե ճանաչում են տեսանյութի ոստիկաններին, նրանց անունները նշել մեկնաբանություններում: Տեսանյութի հրապարակումից հետո մենք ստացանք շատ արձագանքներ, մեզ ուղարկել էին նաև ոստիկաններից մի քանիսի անուններն ու ֆեյսբուքյան էջերը:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ՝ արդեն նշելով նաև այդ ոստիկանների անունները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող ակցիաների ժամանակ կան ոստիկաններ, որոնք շատ հաճախ առանց պատճառի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում և բերման ենթարկում: Օրեր առաջ էլ նման ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացիներից մեկը ստացավ գլխուղեղի վնասվածք: Բիրտ ուժ գործադրելով բերման են ենթարկվում անգամ երիտասարդ աղջիկների։
Նորից դիմում ենք մեր ընթերցողներին՝ եթե ճանաչում եք տեսանյութի ոստիկաններին, նրանց անունները նշել մեկնաբանություններում կամ գրել նամակ մեր ֆեյսբուքյան էջին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը