15 12 2020

Այս հանցավոր իշխանության վաստակը ոչ թե գերիների վերադարձն է, այլ նրանց գերության մեջ հայտնվելը․ Էդգար Ղազարյան

Այս հանցավոր իշխանության վաստակը ոչ թե գերիների վերադարձն է, այլ նրանց գերության մեջ հայտնվելը․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գերիների հարցում Հայաստանի հանցավոր և դավաճանական իշխանության վաստակը ոչ թե նրանց վերադարձն է, այլ նրանց գերության մեջ հայտնվելը։

• Հայաստան վերադարձված 44 գերիներից 30-ը զինծառայող են, մյուս 14-ը՝ քաղաքացիական անձ։ Ադրբեջանին վերադարձվել են 10 գերի և 2՝ մարդասպան դիվերսանտ։

  • Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել բոլոր գերիներին, իսկ Ադրբեջանը՝ միայն նրանց, որոնց մասին տեղեկությունները համարվել են պաշտոնապես հաստատված։ Հայկական կողմից ներկայացվել է գերիների ավելի մեծ ցանկ, որը չի հաստատվել ադրբեջանցիների կողմից և այդ մարդկանց չեն փոխանցել հայերին։ Ադրբեջանում շարունակում են գերեվարված մնալ մեր 100-ից ավել, եթե ոչ 100-ավոր տղաներ։ Ըստ պաշտոնական տվյալների ադրբեջանցիների գերեվարել են 10 նոր զինվորների Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ, որոնք այս գործընթացի արդյունքում չեն վերադարձվել Հայաստան։
  • Գերիների հայտնաբերման, Ադրբեջանում նրանց նկատմամբ տարրական վերաբերմունքի ապահովման գործում էական և նշանակալի ջանքեր են գործադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և մի շարք իրավապաշտպաններ։ Գերիների փոխանակման գործընթացն անձամբ կազմակերպել է Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար, գեներալ Մուրադով։ Հայաստանի իշխանությունների դերակատարությունն այս հարցում միայն այն է, որ իրենց աններելի սխալների հետևանքով այդ մարդիկ հայտնվել են գերության մեջ։
  • Հայկական կողմը, որպես գերի, Ադրբեջանին է հանձնել նաև հայերի (այդ թվում անչափահաս երեխայի) սպանած երկու մարդասպաններին, որոնք դատարանի որոշմամբ դատապարտված են եղել ազատազրկման։ Սա վատ բանակցության և դիվանագիտության իսպառ բացակայության հետևանք է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ