«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսինքն իրականություն է դառնում այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք. որ Նիկոլի ստորագրած այդ խայտառակ փաստաթղթով որևէ կայունություն չի ստեղծվում, պատերազմը չի կանգնեցվում, իսկ Ադրբեջանն առանց 1 կրակոցի ստանում է ավելի շատ տարածք, քան կարողացել էր գրավել զենքով, և դրանք ստանալով միևնույն է չի կանգնելու։
Ինչո՞ւ ժողովուրդը տեղյակ չէ։
Որովհետև Արցախն այսօր, ըստ էության, մեդիաբլոկադայի մեջ է, իսկ տեղեկատվական դաշտը լցված է Նիկոլով, ով ամեն գնով փորձում է շեղել ուշադրությունը Արցախից։
Նույնիսկ հայհոյելու ուժ չունեմ արդեն։
Բայց անկախ ամեն ինչից այսօր ժամը 17:00 լինելու եմ Կայարանի մոտի հրապարակում՝ Սասունցի Դավիթի արձանի մոտ, ընդդիմության երթին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը