Պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները դեռ շարունակում են իրենց բողոքի ակցիաները:
Լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքացիներից մեկը պատմում էր, որ եղբորը պատերազմի ժամանակ է կորցրել, երբ ընկել են շրջափակման մեջ:
«Մեզ գցել են շրջափակման մեջ, մենք եղել ենք երեք ավտոբուս: Երկու ավտոբուսով պետք է սարը երկու կողմից շրջափակման մեջ գցեինք, մի խումբը եղել են գեներալի հետ, մեր ջոկատը եղել է 24 հոգի, 12-ը աջ կողմից, 12-ը՝ ձախ: Անցել ենք երեք պոստ, բայց մեզ չեն զգուշացրել, որ դիմացներս թուրք է լինելու, մեր ավտոները չեն կագնեցրել: Մենք գնում էինք սովորականի պես գործողություն կատարելու՝ իմանալով, որ այնտեղ կարա 10-20 թուրք լինի, բայց գնում ենք 10-ը դառնում ա 500 ու մնում ենք շրջափակման մեջ:
Հիամ երբ գնում ենք պաշտպանության նախարարություն, ոչ մեկ մեզ տվյալ չի տալիս, 2005 հոգի աշխատակազմ ունի, բայց ոչ մեկ մեզ չեն պատասխանում: Հիամ, որ գնանք մի բան ջարդենք, մեզ պատասխանատվության կենթարկեն, բա էդքան երեխեքին տարել են, դուրս չե՞ն գալիս պատասխան տա: Օրենքը մենակ էն ժամանակ ա գործում, երբ իրենց են վնաս տալիս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը