Առաջարկվում է որոշման նախագիծ հաստատել, որը վերաբերում է միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, օրդինատուրայի ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցմանը: Շահառուները, ովքեր կարող են օգտվել ծրագրեիրց, այն ուսանողներն են, ովքեր մասնակցել են պատերազման գործողություններին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել, կամ ամուսիններից որևէ մեկը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը