Պատերազմը ցույց տվեց, որ այս իշխանությունները ոչ միայն չեն պայքարում կոռուպցիայի դեմ, այլ խոշորագույն կուռուպցիոներներ են: Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը:
«Իրենք են թիվ մեկ կուռուպցիոներները և պատահական չէ, որ այս իշխանության տնտեսական բիզնես սիմվոլը դարձել է Սամվել Ալեքսանյանը: Եթե հիշում եք՝ նույնիսկ այդ խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո առաջին մարդկանցից մեկը, որին հնադիպել էր այս շենքում նստած անձնավորությունը, Սամվել Ալեքսանյանն էր:
Մեզ մատուցվում է, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է փրկել 25 հազար մարդու կյանք, իրականությունը ճիշտ հակառակն է՝ Նիկոլ Փաշինյանը 5 հազար մարդու գլուխ է կերել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը