08 12 2020

Չկա մեկը, ով մեր խնդրով կզբաղվի, զոհվածի ընտանիքը արժանի՞ է նման արհամարհանքի․ Անկա Սարիբեկյան

Չկա մեկը, ով մեր խնդրով կզբաղվի, զոհվածի ընտանիքը արժանի՞ է նման արհամարհանքի․ Անկա Սարիբեկյան

Անկա Սարիբեկյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյան, քեզ դիմում է Գրիգորյան Արթուրի մորաքույրը (քույրս ի վիճակի չէ նույնիսկ խոսել) ումից հոկտեմբերի 24 ից ոչ մի լուր չունենք։ Հանրապետության բոլոր դիահերձարաններում և հիվանդանոցներում ման ենք եկել, բայց ոչ մի տեղ չէնք գտել մեր որդուն։

Պետական ոչ մի պատկան մարմին իր տեղում չէ,չկա մեկը, ով մեր խնդրով կզբաղվի, չկա մեկը ով թեկուզ կմտահոգվի մեր խնդրով։

Ուզում եմ հասկանալ մենք արժանի ենք նման վերաբերմունքի,զոհվածի ընտանիքը արժանի է նման արհամարանքի...... Դու չես զբաղվում անհայտ կորածների խնդրով,միգուցե քեզ "Մարդու,, տեղ դնող չկա,որ կարողանաս պահանջել մեր խնդիրը լուծել, թող հեռացի՝ր թող քո փոխարեն գա մեկը ով կզբաղվի մեր խնդրով։ Հեռացի՝ր»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ