07 12 2020

Այս շենքը կառուցում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը

Այս շենքը կառուցում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը

Լուսանկարի կիսակառույց շենքը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։ Այն դեռևս կիսակառույց է և ընդամենը երեք հարկն է պատրաստի, սակայն սպառնում է ավելի բարձր խոյանալ։

Այս շինությունը, ասում են կառուցում է իբրև ատամնաբուժարան, որը գտնվում է քաղաքի ամենից թանկարժեք տեղում՝ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի վրա։ Շինթույլտվությունը ստացել է 2018թ․ հոկտեմբերին։ Նույն ամսվա 10-ին նշանակվել է մարզպետ, մինչ այդ եղել է մարզպետի տեղակալը։ Ի միջի այլոց, շինթույլտվության ժամկետը ավարտվել է, սակայն շինարարությունը դեռ ավարտված չէ, բայց լայն թափով իրականացվում է։

Շինարարությունը իրականացվում է, իր՝ մարզպետի, խորհրդական Ռուբեն Խանզադյանի (նկարում), կնոջ՝ Լիլիթ Նիազյանի անունով գրանցված «ՎանՌուբին» ՍՊԸ-ն։ Այդ նույն կազմակերպությունը վերջին 2,5 տարում, մարզպետարանի պատվերով կատարում է մեծաքանակ շինարարական, նաև ջեռուցման աշխատանքներ։ Պետբյուջեյի հաշվին, իհարկե։ Շինարարությունը, ինչպես հաղորդում են, բնակիչները, խանգարում է երեխաների խաղահրապարակին, հարակից շենքի բնակչությանը։ Իսկ երբ բնակիչները ուզեցել են իրենց բողոքը արտահայտել, հեգնական պատասխան են ստացել, թե՞՝ դուք ո՞վ եք, որ մարզպետի դեմ դուրս գաք։

Աղետի գոտի Վանաձորում, հայտնի է, որ վերջին 2,5 տարում, հեղափոխական իշխանությունները գեթ մեկ բնակարան չեն կառուցել աղետից տուժածների համար, սակայն, ինչպես տեսնում ենք, մարզպետը հաջողացրել է կառուցել միլիոն դոլարանոց շինություն՝ իր համար։

Ի դեպ, ընդամենը մեկ օր առաջ լուրեր հրապարակվեցին, որ Գերմանիայից Հայաստան ուղարկված 2,5 տոննա օգնությունը մարզպետի ու իր բարեկամների նկուղում է։ Մարզպետը չէր հերքել բեռի առկայությունը, ասել էր, թե հայտարարագրի անհամապատասխանություն կա և մեջը նաև հոգեմետ դեղեր են եղել և ասել էր, թե լուրը սուտ է։  Պարբերաբար հրապարակվում են տեղեկություններ Հայաստանի հեղափոխական իշխանության՝ անշարժ գույքի նկատմամբ անսահման սիրո մասին․ ԱԺ փոխնախագահն է մի քանի հարյուր հազար դոլարով շքեղ տուն ձեռք բերում, այսինչ նախարարն ու մարզպետն են բնակարան են ձեռք բերում Երևանի նորակառույցներում և այլն։

«Թիմը» ձեռքեռրը ծալած չի նստում։ Հետո՞ ինչ, որ աղքատությունը, ըստ պաշտոնական թվերի, գնալով աճում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ