05 12 2020

Հայ ժողովրդի զարգացման միակ բանաձևը ՀՀ կառավարության հրաժարականն է. «Միասնություն» համազգային շարժում

Հայ ժողովրդի զարգացման միակ բանաձևը ՀՀ կառավարության հրաժարականն է. «Միասնություն» համազգային շարժում

«Միասնություն» համազգային շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայ ժողովրդի զարգացման միակ բանաձևը ՀՀ կառավարության հրաժարականն է։

Առանձնապես կարևորում ենք ՀՀ-ում ժողովրդի իշխանության վերականգնումը, քանի որ դատաիրավական համակարգի վրա առկա ճնշումները, ուժայինների բռնությունները, «չինական ոստիկանների» բեսպրիդելը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ փորձում է դիկտատուրա հաստատել, ինչը որևէ երկրում երբևէ հաջողության չի հանգեցրել:

Համոզված ենք, որ առաջացած խնդիրները պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով, այն է` կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ ոչ շուտ, քան 6-12 ամսվա ընթացքում: Հայաստանում պետք է արագ վերականգնվի ժողովրդից խլված հաղթանակը:

Այդ պատճառով` խայտառակ պարտություն կրած կառավարությունն օր առաջ պետք է հրաժարական տա, որպեսզի երկիրը թևակոխի հույսի, զարգացման և հաջողությունների փուլ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ