03 12 2020

Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև առաջնագծում զինվորի կողքին եղած բժշկուհուն

Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև առաջնագծում զինվորի կողքին եղած բժշկուհուն

Երեկոյան Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել էին բողոքի ակցիաներ վարչապետի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները փակել էին Աբովյան, Խանջյան փողոցները եւ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները: Ոստիկանությունը շարունակում է ուժի գործադրմամբ բերման ենթարկել վարչապետի հրաժարականը պահանջով ակցիայի մասնակիցներին: Անհնազանդության խաղաղ ակցիայի շուրջ 4 տասնյակ մասնակից այժմ ոստիկանության տարբեր բաժանմունքներում է:

Բերման ենթարկվածներից է նաև Գայանե Սահակովան: Նա մանկաբույժ է: Որպես կամավոր աշխատել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ կորոնավիրուսով հիվանդներին օգնելու համար, իսկ պատերազմ սկսելուն պես, բժշկուհին միաժամանակ թողնելով 2 աշխատանքն էլ, կամավոր մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի առաջին օրից եղել է զինվորի կողքին՝ Մատաղիսում, Մաղավուզում, Եղնիկներում՝ մասնագիտական առաքելությունն է իրականացրել: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ