Ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում: ԱՀ ԱԻՊԾ-ից հորդորում են պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:
«ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից:
Մանրամասների և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներով», - նշված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը