Ռուս խաղաղապահները Արցախ վերադարձող բնակիչներին տեղափոխող ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ինչպես հաղորդվում է, մեկ օրում ավելի քան 1100, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 7000 մարդ է վերադարձել Ստեփանակերտ:
«Շփման գծի երկայնքով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունը Ստեփանակերտ իրենց տներ վերադարձող խաղաղ բնակչության համար ապահովել են ռուս զինծառայողները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը