Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունն ուղեկցել են փախստականներով ևս 23 ավտոբուս: Դրանք Երևանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ:
ՌԴ ՊՆ-ն տեղեկացրելէ, որ նոյեմբերի 18-ին Ստեփանակերտ է վերադարձվել 936 փախստական: Խաղաղապահներն օգնել են ապահովել նրանց վերադարձի և շփման գծի տեղաշարժի անվտանգությունը:
Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել քաղաքի ավելի քան 2.6 հազար բնակիչ, որոնք ստիպված էին լքել իրենց տները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը