News.am-ը գրել է․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջը՝ Ռիտա Սարգսյանին այս գիշեր ծանր վիճակում, դեղորայքային կոմայի ներքո հարազատների ցանկությամբ տեղափոխել են արտասահման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը