Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից Վիտալի Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայրենակիցներ,
Ասել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից:
Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը